copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:30 06-12-2025

Խստագույնս դատապարտում ենք Հայ Առաքելական Եկեղեցու ներքին հարցերին ապօրինի միջամտություններն ու պառակտիչ գործողությունները

Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի բոլոր հոգևորականները հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Հայտարարություն, որն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ներկայացուցիչների ընդհանուր ժողովի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին աջակցելու հարցի քննարկման արդյունքում։Մենք՝ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի բոլոր հոգևորականներս, Թեմական խորհրդի անդամներս և խաչքավորներս միաձայն մեր խորին մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ:

Խստագույնս դատապարտում ենք իշխանությունների՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին հարցերին ապօրինի միջամտություններն ու պառակտիչ գործողությունները, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների թիրախավորումը, ազատազրկումն ու նրանց նկատմամբ սանձազերծված վարկաբեկիչ արշավը, հոգևորակաների ու ազգային նվիրյալի հանդեպ բռնաճնշումները, եկեղեցիների բռնազավթումը, Պատարագի սրբազան արարողության կամայական աղճատումները և մի շարք հակականոնական և մոլորեցնող երևույթներ:
Որդիական խոնարհությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և աղոթակից ենք Հայ Եկեղեցու ողջ հոգևոր ուխտապահ դասի հետ՝ համերաշխություն, խաղաղություն, միաբանություն և ամենայն բարիք մաղթելով ողջ հայ ժողովրդին՝ ի Հայրենիս և ի Սփյուռս աշխարհի:

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել