Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:29 06-06-2025

Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ

Արդեն մի քանի օր է՝ Նիկոլ Փաշինյանը հակաեկեղեցական գրառումներ է անում։ Այսօր էլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է Գարեգին Բ-ին։

«Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ–ի լռությունը։ Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման եւ զավակ ունենալու վերաբերյալ։ Լռել, նշանակում է համաձայնվել եւ յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»,- գրել է Հայաստանի վարչապետը։

Սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից թիրախավորվում է Հայ առաքելական Սուրբ եկեղեցին։

2018 թ. «Նոր Հայաստան` նոր Հայրապետ» շարժման անդամներն էին պահանջում կաթողիկոսի հրաժարականը։ Նրանք նշում էին, որ Գարեգին Բ-ն իրականությունից կտրվել է, որպես հոգևոր առաջնորդ նա այլևս ընդունված ու սիրված չէ ժողովրդի կողմից։

Oragir.News-ը զրուցել է «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ Կարեն Պետրոսյանի հետ։ Պետրոսյանը չի ցանկանում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց այն կարծիքին է, որ եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։