Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:18 28-01-2023

Թուրքի մեկ հանցանք ներելը նշանակում է երկու նորը արտոնել․ «Կանայք հանուն հայոց հայրենիքի» շարժման անդամ

Այսօր Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձն է։ Այս առիթով Հանրապետության հրապարակում հանրահավաք է կազմակերպվել, որին կհաջորդի երթ։

Oragir.News-ը զրուցեց «Կանայք հանուն հայոց հայրենիքի» շարժման անդամ Անահիտ Ստեփանյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց միակ նպատակն է կանգնել հայոց բանակի կողքին։ Հայ մայրը լավ գիտի՝ եթե չլինի ամուր բանակ, չի լինի նաև ամուր պետություն։

«Մենք չենք ուզում, որ մեր տղաներին տանեն, ապա բերեն, շիրիմներում դնեն։ Օրեցօր Եռաբլուրը մեծանում է։ Եթե մենք ունենք նման իշխանություն, որը չի կարողանում տեր կանգնել մեր բանակին, մեր զինվորներին, ուրեմն թող թողնեն և հեռանա։ Ես չեմ երազում նրանց հեռանալը։ Ինձ նման ցանկացած մայր ուզում է, որ նրանք պատասխանատվություն կրեն ամեն մի զինվորի կյանքի համար։ Պետությունը կարծես գտնվում է անտեր վիճակում, նմանվել է մի մանկատան, որի դռները բացել են, թուրքը մոտեցել է, երբ ուզեն, գան մտնեն, հոշոտեն։ Ես երազում եմ, որ գա էն օրը, երբ մենք էնպիսի իշխանություն ունենանք՝ Նժդեհի նման հզոր, որ թուրքին իր տեղը ցույց կտա։ Թուրքի մեկ հանցանք ներելը նշանակում է երկու նորը արտոնել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից