copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:33 06-06-2025

Նոր մանրամասներ՝ 4-րդ գյուղում շանը ավտոմեքենայի տակ գցելու համար տեղի ունեցած մահվան ելքով վրաերթից. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական ոստիկանության, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Համայքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են մայիսի 30-ին Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից որոշ հանգամանքներ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 4-րդ գյուղից դեմքի հատվածում վնասվածք ստանալու հետևանքով «ձախ հոնքի շրջանի պատռված վերք» ախտորոշմանբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ և որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 31-ամյա Հունան Հ․-ն է, ով մայիսի 30-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, 4-րդ գյուղում շանը ավտոմեքենայի տակ գցելու համար Դավիթ Դ․-ի և իրենց մի քանի ընկերների հետ, «Լադա» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են Հաղթանակ թաղամասի սկզբնամասում գտնվող ավտոլվացման կետ, որտեղ վիճաբանել են 67-ամյա Հարություն Պ․-ի, 31-ամյա Կարեն Հ․-ի 32-ամյա Դավիթ Պ․-ի 40-ամյա Վահե Պ․-ի և այլ անձանց հետ, որտեղ Հունան Հ․-ն ձախ հոնքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։

Այս պահին պարզվում է Հաղթանակ թաղամասում նշված վիճաբանութան ժամանակ հետիոտներ մորն ու նրա երեխային վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում