copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:19 06-06-2025

Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում․ Հրապարակ

Հրապարակ․ Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում, եւ ՔՊ-ում խոսում են, որ նա «զադնի չի դնելու» այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռացել։ Որոշել է ամենօրյա ռեժիմով շարունակել եկեղեցու սպասավորներին թիրախավորող գրառումները: Մանավանդ տեսավ, որ եկեղեցին համարժեք քայլեր չի ձեռնարկում: Եթե շանտաժով չհասնի ուզածին, կարող է գործնական այլ քայլերի անցնել։ Իշխանական թիմում խոսում են, որ հոգեւոր սպասավորներից ոմանց դեմ կոմպրոմատներ ունեն, անգամ՝ տեսանյութեր, եւ չեն խորշի դրանք հրապարակելուց։ Թեև չի բացառվում, որ ոչ մի կոմպրոմատ էլ չկա, սովորության համաձայն՝ մոնտաժված տեսանյութերով եւ ֆեյք ինֆորմացիաներ տարածեն, իսկ հիմա փորձում են այդ լուրերով «վախ տարածել»։

Ամենից շատ դիտված