Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:24 05-06-2025

Մտահոգիչ է. Հանրային խորհուրդն օրհասական հարցերն անտեսում է

2025 թվականի ապրիլի 10-ից սկսած՝ Հանրային խորհուրդը պաշտոնապես համարվում է ձևավորված և արդեն սկսել է իր գործունեությունը։ Սակայն այս նոր կազմի ձևավորման ու գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներն ու արձագանքները դեռևս սահմանափակ են։

Այս թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցեց Լարիսա Ալավերդյանի հետ։

«Ինքս այս փոփոխության մասին իմացել եմ ոչ թե խորհրդի աշխատանքների արդյունքներից կամ հրապարակային հաղորդագրություններից, այլ պարզապես տեղեկացվել եմ հեռախոսազանգի միջոցով։ Ավելին՝ փոխանցվել է, որ հիմնականում քննարկվում են սոցիալական բնույթի հարցեր՝ մասնավորապես հաշմանդամների խնդիրները»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքով՝ ակնհայտ է, որ մի շարք համապետական, օրհասական նշանակության հարցեր առայժմ դուրս են մնում խորհրդի ուշադրությունից, ինչը մտահոգիչ է՝ հաշվի առնելով կառույցի սահմանադրական առաքելությունը՝ որպես կամուրջ իշխանությունների և հանրության միջև։

Ըստ օրենքի՝ Հանրային խորհուրդը պետք է բաղկացած լինի 45 անդամից։ Դրա ձևավորումը բազմափուլ գործընթաց է՝ նախատեսված մի քանի հստակ քայլերով։

«Առաջին 15 անդամներին նշանակում է վարչապետը։ Սա, ինչպես նաև այն փաստը, որ հենց վարչապետն է նշանակում խորհրդի նախագահին, որոշ մտահոգություններ է առաջացնում՝ անկախ նրանից, թե ովքեր են այդ պաշտոնյաները։ Այնուհետև այդ 15-ը պետք է ընտրեն ևս 15 անդամ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Վերջին փուլում արդեն 30 անդամների կողմից ընտրվում են խորհրդի մնացած 15 անդամները՝ ըստ հավաքված ձայների և ներկայացված կազմակերպությունների»,- նշեց Ալավերդյանը։

Այս ողջ մեխանիզմը պետք է իրականացվի թափանցիկ, հրապարակային և ընդգրկուն եղանակով։ Սակայն 2025-ի գործընթացի վերաբերյալ նման թափանցիկություն չի արձանագրվել։ Ի տարբերություն 2018 թվականի, երբ ձևավորման փուլերն ընթանում էին բաց կերպով, լուսաբանվում էին մամուլում, և ապահովվում էր քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, այս անգամ տեղեկությունները սահմանափակվել են միայն այն փաստով, որ խորհուրդն արդեն ձևավորված է և ունի սոցիալական ցանցերում էջ։

Ըստ Ալավերդյանի՝ սա խնդիր է ոչ միայն թափանցիկության տեսանկյունից, այլ նաև վստահության։ Հանրային խորհրդի լեգիտիմությունն ու արդյունավետությունը կախված են հենց նրանից, թե որքանով է հասարակությունն իրեն ներկայացված զգում այդ կառույցում։

«Հետևաբար խոսքն այստեղ ոչ թե անձերի, այլ համակարգի և գործընթացի մասին է։ Առանց անհրաժեշտ թափանցիկության և հանրային ներգրավվածության դժվար է ակնկալել, որ նոր կազմը կկարողանա լիարժեք իրականացնել իր սահմանադրական առաքելությունը»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին