copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:09 05-06-2025

Զարուհի Փոստանջյանը դատի է տվել ԿԿՀ-ին․ Հրապարակ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին տուգանել է 200 հազար դրամով՝ 2024 թ. հայտարարագրում ամուսնու եւ երեխաների տվյալները չլրացնելու համար։ Փոստանջյանը մեզ ասաց, որ համաձայն չէ որոշման հետ, դիմել է դատարան՝ ԿԿՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ «Ես կարծում եմ՝ այս նույն նախաձեռնությունն է նույն կենտրոնից, որն իմ նկատմամբ նախաձեռնել էր այն քրեական վարույթը, որի շրջանակում ես բողոքարկում եմ 500 հազար տուգանքը․․․ Նիկոլն ինձնից էլի գումար է պահանջում։ Նույն կենտրոնից է գալիս այդ պատվերը»։

Հիշեցնենք․ 2025-ի հունվարի 13-ի որոշմամբ՝ Երեւանի առաջին ատյանի քրեական դատարանը Զ․ Փոստանջյանին տուգանել էր 525 հազար դրամի չափով` Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար։ Այդ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը