Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 10:08 03-06-2025

Instagram-ը պատրաստվում է պաշտոնապես հասանելի դառնալ iPad-ում

Meta ընկերությունը սկսել է մշակել Instagram-ի պաշտոնական հավելվածը iPad-ի համար՝ տասը տարի ձգձգումից հետո։ Այս մասին հայտնել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը՝ հղում կատարելով ընկերության ներքին աղբյուրներին։ Թողարկումը նախատեսվում է 2025 թվականի ընթացքում։

Նախագծի ձգձգումը պայմանավորված է եղել մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ լուսանկարների ձևաչափի հետ կապված տեխնիկական սահմանափակումներով։ Ըստ աղբյուրների՝ որոշ փուլերում նախագիծը հետաձգվել է նաև Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի անձնական որոշ մոտեցումների պատճառով։

Սակայն Reels-ի, TikTok-ի և YouTube Shorts-ի միջև աճող մրցակցության ֆոնին ընկերությունն այժմ որոշել է արագացնել գործընթացը և շուտափույթ ներկայացնել հավելվածը iPad հարթակում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել