Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:06 02-06-2025

Նշանակվել է դատական փակ նիստ՝ Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգումը քննարկելու համար. փաստաբան

Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Քիչ առաջ տեղեկացա, որ արդեն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում մի միջնորդություն, որը վերաբերում է Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգմանը։ Միջնորդությունը մակագրվել է կրկին այն նույն դատավորին, ով ավելի վաղ կայացրել էր ակնհայտ անարդարացի դատական ակտ, ինչպես նաև որևէ կերպ չէր արձագանքել դատական նիստից առաջ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կատարված խոշտանգումներին և ապօրինի ձերբակալությանը։

Վաղը՝ 2025 թվականի հունիսի 3-ին, ժամը 17։50-ին, կրկին նշանակվել է փակ դատական նիստ՝ կալանքի երկարաձգման հարցի քննարկման համար։ Նշենք, որ այդ նիստը պահանջում է Լիլիթ Աղեկյանի պարտադիր ներկայությունը, ինչպես նաև՝ իր ցանկությամբ ընտրված պաշտպանի մասնակցությունը։

Այժմ մնում է սպասել վաղվա դատական նիստին՝ հասկանալու համար, արդյո՞ք այս անգամ ևս կսահմանափակվեն և կխախտվեն Լիլիթ Աղեկյանի իրավունքները, ինչպես դա տեղի ունեցավ առաջին դատական նիստի ժամանակ։

Հիշեցնեմ, որ առաջին դատական նիստի ընթացքում դատարան էր հրավիրվել հանրային պաշտպան, ում պաշտպանությունից Լիլիթ Աղեկյանը հրաժարվել էր՝ պահանջելով իր պաշտպան՝ Զարուհի Փոստանջյանի ներկայությունը, իսկ դատարանը մերժել էր Լիլիթ Աղեկյանի պահանջը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և ՀՀ դատախազությունը շարունակում են իրենց կողմից նախաձեռնած ապօրինությունները և նոր հարձակման փորձ են իրականացնում։

Հ․Գ․
2025 թվականի հունիսի 1-ին Լիլիթ Աղեյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նման առողջական վիճակում, գերտաք եղանակային պայմաններում նրան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից «էտապային»՝ փակ տիպի մեքենայով տեղափոխելը Գյումրի քաղաքի դատարան, ոչ միայն անընդունելի է, այլև լուրջ սպառնալիք է նրա առողջության ու կյանքի համար։

Անհրաժեշտ է հիշեցնել, որ ոչ վաղ անցյալում արդեն իսկ արձանագրվել է ողբերգական դեպք․ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ ներկայացված՝ իրավական հիմքերից զուրկ մեղադրանքների շրջանակներում, նրան կալանավորել էին և տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ «Արմավիր» ՔԿՀ-ից դատարան նրան տեղափոխել էին «էտապային»՝ փակ տիպի մեքենայով, մոտ մեկ ժամում։ Չնայած նրա ունեցած առողջական լուրջ խնդիրներին «Արմավիր» ՔԿՀ-ից դատարան նրան տեղափոխել էին «էտապային»՝ փակ տիպի մեքենայով, շոգ եղանակային պայմաններում, ինչը էականորեն վնասել էր նրա առողջությանը և, ըստ ամենայնի, նպաստել էր նրա մահվան արձանագրմանը հենց դատական նիստի ընթացքում։

Լիլիթ Աղեկյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան
02 հունիսի, 2025թ․

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել