Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:25 02-06-2025

Մարց գյուղում անասնապահությանն այլընտրանք են գտել

Լոռու մարզի Թումանյան քաղաքի Մարց բնակավայրում հողագործությամբ գրեթե չեն զբաղվում, եկամուտ ստանում են հիմնականում անասնապահությունից, որն ինչպես հայտնի է՝ այդքան էլ եկամտաբեր չէ:

Մարցի բնակիչ Հայկ Հովհաննիսյանն անասնապահությանն այլընտրանք է առաջարկում: Մասնագիտությամբ գյուղատնտեսն արդեն երկար տարիներ զբաղվում է անփուշ մոշի ու անզմվամորու մշակությամբ ու գոհ է ստացված եկամուտից: Բարձր լեռնային պայմաններում Հայկը ստանում է աննախադեպ բերքատվություն: 13 տարի առաջ հիմնված մոշի ու ազնվամորու այգու մի մասը դրամաշնորհային ծրագրով հակակարկտային ցանցով է պատվել, իսկ ընդհանրապես այս տարիների ընթացքում մի քանի անգամ ամբողջությամբ փոխել է տեսակը, որի արդյունքում հիմա շուկայում աննախադեպ պահանջարկով արտադրանք է ստանում:

Անասնապահությանն այլընտրանք առաջարկող մարցեցին իր գոհ է, ասում է համագյուղացիներից շատերն են ոգեւորվել, սակայն առայժմ հողին չեն կպել, զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, որից էլ շատերը կամաց-կամաց հրաժարվում են՝ ընտրելով գյուղից հեռանալու, քաղաքում աշխատանք գտնելու ուղին, այնինչ ըստ Հայկի գյուղում էլ կարելի է ապրել ու լավ եկամուտներ ստանալ:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան