copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:17 01-06-2025

Մեծահասակներիս պարտքն ու պատասխանատվությունն է, որ երեխայի մանկությունը լինի լեցուն ժպիտներով ու սիրով. Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Այս գեղեցիկ օրը սիրով հյուրընկալեցի «Ես կամ» նախաձեռնության փոքրիկ ու մեծ հերոսներին։

«Ես կամ»-ի շնորհիվ տարիներ շարունակ տասնյակ հայտնի ու սիրված դեմքեր անձնվիրաբար կանգնած են եղել երեխաների կողքին՝ օգնելով նրանց իրականություն դարձնել ամենանվիրական երազանքները։ Նրանք միշտ եղել են մանուկների կողքին՝ որպես հենարան ու իսկական բարեկամ։

Երեխաների միջազգային օրը ոչ միայն տոն է, այլև կարևոր հիշեցում. յուրաքանչյուր երեխայի մանկությունն ու այս օրը պետք է լինի լեցուն ժպիտներով, ջերմությամբ ու սիրով։ Դա մեծահասակներիս պարտքն ու պատասխանատվությունն է»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը