Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:49 01-06-2025

50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են

Հունիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Նա դառնում է 50 տարեկան։ Ծննդյան օրվա առթիվ նա այսօր, բնականաբար, մաղթանքներ կստանա սիրելիներից, հարազատներից, ընկերներից, գործընկերներից։ Հունիսի 1-ը նաև Երխաների պաշտպանության միջազգային օրն է։ Հույս կա, որ Հունիսի 1-ին կարող է հրաշք տեղի ունենալ։

50-ը ոչ միայն կլոր, այլև պատկառելի տարիք է։ Որոշակի լրջություն է գալիս այս տարիքում։ Վարքի, սկզբունքների շրջադարձերը գրեթե բացառվում են։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը դրսևորվում է 50-ամյա մարդուն վայել։ Եվ ի՞նչ կարելի է ակնկալել 50-ամյա վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Օրինակ՝ Հովհաննես Թումանյանը 50 տարեկանում պապիկ էր արտաքինից։ Ժպտերես, բայց լուրջ։ Արդեն գրել էր հանճարել ստեղծագործությունների մեծ մասը։ Ոչ միայն գրողներն, այլև քաղաքական, պետական գործիչները նրան մեծ հարգանքով էին վերաբերում։ Ժողովուրդը նրան մեծարում էր, սիրում։ Կարճ ասած՝ 50-ամյա Թումանյանը մեծ և լուրջ մարդ էր։

50-ամյա Նիկոլ Փաշինյանը հակասական տպավորություն է թողնում։ Մի օր նա կարող է դրսևորվել որպես հասուն քաղաքական գործիչ, լուրջ ելույթ ունենալ Եվրոպայի խորհրդում, Անկախության պաշտպանության շարժում սկսել։ Հաջորդ օրը կարող է անպատասխանատու վարք դրսևորել, անպարկեշտ գրառում անել։ Մի օր իրեն պահում է հասուն մարդու պես, հաջորդ օրը՝ դեռահասի նման թռչկոտել ԱԺ ամբիոնի մոտ։ Ժողովրդի մի մասը նրան փոխադարձաբար ատում է, Հայաստանի միջազգային գործընկերների մի մասը նրան չի հարգում։

Վերջին շրջանում Փաշինյանի մոտ նկատվում են անհավասարակշռության նշաններ։ Նա ավելի ջղաձիգ է դարձել, շուտ բռնկվող։ Հաճախ է անցնում բարեկրթության սահմանը, կոպիտ սխալներ անում։ Իսկ մայիսի 30-ին հանդես եկավ անպարկեշտ գրառմամբ։ Մտավախություն կա, որ նա իր վրա հանրային ուշադրություն սևեռելու համար առաջիկայում ևս նման սկանդալային արարքեր է գործելու։

«Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմի հերոսը ծնվում է ծեր, կյանքի ընթացքում երիտասարդանում, հետո մանկանում։ Այս երևույթը նկատվում է նաև Նիկոլ Փաշինյանի մոտ։ Նա օրեցօր մեծանալու փոխարեն՝ մանկանում է, թույլ տալիս այնպիսի սխալներ, որոնք բնորոշ են պատանուն, դեռահասին, որը շատ բան չգիտի, չի հասկանում, բայց կարծում է, թե ամեն ինչ գիտի, ու ինքն է ճիշտը։

50 տարեկան մարդը կայուն սկզբունքներ, վարք ունի։ Այսինքն՝ գրեթե բացառվում է, որ այս տարիքում մարդն արմատապես վերափոխվի, փոփոխի սկզբունքները, աշխարհի, մարդկանց, պետության ու ժողովրդի մասին պատկերացումները, քաղաքական հայացքները, կողմնորոշումները և այլն։ Հետևապես՝ Նիկոլ Փաշինյանի վարքում դրական փոփոխություններ սպասելի չեն։ Գրեթե բացառվում է, որ նա վաղը կմեծանա, կբարիանա, անպարկեշտ բան չի ասի, ատելություն չի ուղղի ժողովրդի հասցեին։ Նույնպես գրեթե բացառվում է, որ նրա վարած լղոզ, անդեմ, անպատասխանատու, կիսառուսամետ, կիսաեվրոպամետ, կիսաազատական, կիսասովետական քաղաքական կուրսը կուղղվի, կշիտակվի, և աշխարհը, մարդիկ վերջապես կփոխեն իրենց վատ կամ անորոշ կարծիքը նրա մասին։

Կարճ ասած՝ ի տարբերություն Հովհաննես Թումանյանի, Նիկոլ Փաշինյանը չի մեծանում։ Բայց, քանի որ Հունիսի 1-ին ու ծննդյան օրերին հրաշքներ լինում են, նրա 50-ամյակի առթիվ մաղթենք, որ հրաշք տեղի ունենա, ու նա գիտակցի ոչ միայն իր սխալներն ու հրապարակավ խոստովանի դրանք, այլև լցվի խիզախությամբ, դադարի ռուսահաճո վտանգավոր խաղերը, որոնք այդքան աղետ, կորուստ պատճառեցին ժողովրդին ու պետությանը։ Այսինքն՝ մաղթենք, որ նա վերջապես մեծանա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին