copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:43 29-05-2025

Հաստատվել են 2025-2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը:

Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 180 տեղ, որից 144-ը առկա և 36-ը հեռակա:

Նշված 180 տեղերից 109-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 96 առկա և 13 հեռակա:

Նախագծում 1-ով ավելացել է հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղերի թիվը, սակայն այն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավվման անհրաժեշտություն չի առաջացնի, քանի որ հեռակա ուսուցմամբ սովորող ասպիրանտները կրթաթոշակ չեն ստանում, բացի այդ՝ առկա ուսուցման համար հատկացված տեղերի թիվը պակասել է 56-ով:

Արդյունքում՝ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը:

Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ