copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:40 29-05-2025

Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը

Այսօր՝ մայիսի 29-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից, երբ «Մուրացան» մանկական հիվանդանոցում 1,7-ամյա տղա երեխան մահացել էր:

Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը ահազանգեր ստացավ, որով քաղաքացիները, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին, որ նշված հիվանդանոցում բռնության է ենթարկվել բժշկուհին, որին մահացած երեխայի հարազատները մեղադրում են մահվան մեջ, հայտնելով նաև, որ երեխայի ընտանիքի անդամները մի քանի հոգով հարձակվել են բժշկուհու վրա, ծեծի ենթարկել, անգամ մազերից քաշել ու գցել հատակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մենք կարողացել ենք ձեռք բերել բացառիկ տեսանյութ, թե ինչ է իրականում տեղի ունեցել, որ բժշկուհու նկատմամբ ոտնձգությունը կատարվել է մեկ հոգու կողմից, այլ ոչ թե մի ամբողջ ընտանիքի, ինչպես ներկայացնում էին ահազանգողները ու բժշկուհու վրա հարձակում կատարողը եղել է երեխայի տատիկը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բժշկուհին իր նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստով արդեն դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Ամբողջական նյութը՝ տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը