copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:58 29-05-2025

ԱՄՆ-ի մշակած համաձայնագիրը ենթադրում է 60-օրյա հրադադար Գազայում և պատանդների ազատ արձակում

ԱՄՆ-ի մշակած նոր համաձայնագիրը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում ճգնաժամը լուծելու վերաբերյալ նախատեսում է Գազայում 60-օրյա հրադադար և տասը պատանդի ազատ արձակում:

Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով աղբյուրի։

Ըստ հրատարակության զրուցակից իսրայելցի պաշտոնյայի՝ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի նոր առաջարկը նախատեսում է Գազայում պատանդ պահվող 10 անձի ազատ արձակում և 18 զոհված պատանդի մարմինների վերադարձ՝ 60-օրյա հրադադարի դիմաց։

Բացի այդ, այս ծրագրի համաձայն՝ ՄԱԿ-ը կվերսկսի հումանիտար օգնության մատակարարումը պաղեստինցիներին։Միևնույն ժամանակ աղբյուրը նշել է, որ փաստաթղթի տեքստը «չի պարունակում Իսրայելի կողմից պատերազմը դադարեցնելու խոստում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում