copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:34 18-08-2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել Գազայում պահվող իսրայելցի պատանդների կեսին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջազգային միջնորդներին հայտնել է, որ հավանություն է տվել Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկին։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

ՀԱՄԱՍ-ը նաև համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների կեսին՝ մի շարք պաղեստինցի բանտարկյալների փոխարեն՝ նշելով, որ փոխանակումը տեղի կունենա 60-օրյա հրադադարի շրջանակում։

«Եգիպտացի և կատարցի միջնորդների առաջարկը, որին համաձայնել է ՀԱՄԱՍ-ը, ներառում է նաև իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի խորքից՝ դեպի անկլավ մարդասիրական օգնության անարգել մուտքն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀԱՄԱՍ-ի կողմից ներկայացված առաջարկը շրջանակային համաձայնագիր է՝ երկարաժամկետ հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու համար: Նախագիծը ներառում է նաև Միացյալ Նահանգների կողմից նախկինում առաջարկված կետեր, այդ թվում՝ 60-օրյա հրադադար և պատանդների երկփուլ ազատ արձակում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում