copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:07 27-05-2025

Իսրայելն ընդունում է Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման Ուիթքոֆի առաջարկը. Նեթանյահու

Իսրայելի իշխանություններն ընդունել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ պատանդների ազատ արձակման և հրադադարի մասին նոր ծրագիրը։

Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք համաձայն ենք ընդունել Ուիթքոֆի վերջին ծրագիրը, որը մեզ է փոխանցվել այսօր երեկոյան: ՀԱՄԱՍ-ը դեռ չի արձագանքել»,- ասել է Նեթանյահուն պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մշակած նոր համաձայնագիրը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում ճգնաժամը լուծելու վերաբերյալ նախատեսում է Գազայում 60-օրյա հրադադար և տասը պատանդի ազատ արձակում:


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի