Ալեն Սիմոնյանի նվիրած թզբեհը, Սարգսյանի նախագիծը՝ ՔՊ նիստում, Փաշինյանի սրտի կանանց ցուցակը․ Մամուլ

Ժողովուրդ օրաթերթը գրում է․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերոջ կազմակերպությունից՝ «48 Դիզայն» ՍՊԸ-ից, ՀՀ ԱԺ-ն գնել է ոսկե համրիչ՝ թզբեհ: Լրագրողը անձամբ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է, թե ում համար է գնել ոսկե համրիչը, ում է նվիրել և ինչու չի տալիս հաշվետվություն այդ մասին: ԱԺ նախագահը արդարացել է, թե՝ կասեմ, բայց առանց տեսախցիկի:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ժամկետային զինծառայությունից փողով ազատվելու նախագիծը թեժ քննարկվել է նաև երեկ՝ ՔՊ վարչության նիստի ժամանակ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նախագծում առկա խնդիրները, բացատրել, որ «կողմ» և «դեմ» տեսակետները խաչվում են իրար, բայց ռիսկային է նախագիծը:
Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցից կաշառքի գործով ձերբակալություններ են լինում․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված քրեական գործի շրջանակում արդեն հինգ անձ է ձերբակալվել։ Նրանց թվում է նաև հայտնի «Հավաննա» և Park Bridge ռեստորանների սեփականատերը՝ 25 միլիոն դրամ կաշառք տալու կասկածանքով։

Օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի «Դավթաշեն» առողջության կենտրոնի տնօրեն Ջեննի Հովսեփյանը․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է․ Դեռ մի քանի ամիս կա ՔՊ վարչության ընտրություններին, սակայն իշխող խմբակում գրեթե վստահ են՝ ովքեր են անցնելու կանանց քվոտայով, դառնալով իշխող ուժի ղեկավար մարմնի անդամներ։ Ըստ ՔՊ-ականների կանխատեսումների` ներկայիս միակ կին ներկայացուցիչ, Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմներից մեկը` Արփի Դավոյանը չի ընդգրկվի նոր վարչության կազմում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանին վերաբերվում է իբրև մանկապարտեզի, ինքն էլ իբրեւ դայակ է աշխատում։ Երեկ առաջին ընդմիջման ժամանակ լրագրողներին ճեպազրույց տվող ԱԺ նախագահը ընդմիջումի ավարտն ազդարարող ազդանշանը լսելուն պես դադարեցրել է ավելի քան երեսուն րոպե տեւած ճեպազրույցը եւ արագ սլացել է նիստերի դահլիճ․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից