Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:44 27-05-2025

Հաղթանակի նախագիծը մերժվեց, Սիմոնյանն արդարացրեց Ալիևին, զորակոչից խուսափելը կխստացվի․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 27-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

«Պատիվ ունեմ» խմբակցության՝ «Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի առիթով» հայտարարության նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ. խորհրդարանական մեծամասնություն «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց։ Նախագիծը գլխադասային հանձնաժողովում ևս բացասական եզրակացություն էր ստացել։ Նախագծի հեղինակի՝ Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ հանձնաժողովում նախագիծը քննարկվեց աշխարհաքաղաքական շահերի բախման, փաստերի խեղաթյուրման և թեմայից չբխող երկրորդական մեկնաբանություններով։ Աբրահամյանը նշել է, որ իշխանությունները հայտարարության նախագիծը չեն ներառել օրակարգ, քանի որ կապ չեն տեսնում ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի եւ Շուշիի հաղթանակի միջեւ, թեեւ ժամկետները համընկնում են, եւ Շուշիի հաղթանակի մասնակիցները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակածների ժառանգներն են։ Նախագծի հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շեշտել է, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակն ամբողջ մարդկության համար մեծ իրադարձություն է, որը հնարավոր դարձավ բազմաթիվ պետությունների, ժողովուրդների համատեղ ազգային պայքարի շնորհիվ, բայց քննարկվող տեքստում այդ համամարդկային համագործակցությունը գրեթե անտեսված է, շեշտը դրված է միայն Խորհրդային Միության վրա։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիներն էկ վերադառնալ այն գյուղերը, որտեղ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում։ «Պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով իրար հետ կոմունիկացվել և շփվել»,- նշել է Սիմոնյանը։ Վերջինս նաև ասել է, որ Արցախի շրջափակման օրերին ռևտուր է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև։ «Անուններ չտամ։ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել։ Վերջացրեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, պատ ենք կառուցելու և իրար բարև չենք տալու»,- ասաց նա:

Սիմոնյանն անդրադարձել է նաև «բանակից գումարով ազատվելու» անվանումը ստացած նախագծի քննարկման հետաձգմանը՝ համոզմունք հայտնելով, որ այն անհրաժեշտություն է ՀՀ անվտանգությունն ապահովելու համար, իսկ քննարկումները շարունակվում են։ Հարցին՝ հետաձգման պատճառը հանրային արձագա՞նքն էր, Սիմոնյանն ասաց, որ հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են և որ օրենքի նախագիծը միգուցե որոշ փոփոխությունների կարիք ունի: «Մեր վերջնանպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, որտեղ որ կծառայեն մարդիկ, որոնք դրան կվերաբերվեն որպես մասնագիտություն ամենայն պատասխանատվությամբ: Այն իրավիճակը, որը մեր երկրում եղել է ու կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել»,- ասաց նա։ Դիտարկմանը՝ հարուստներին երեխաներին բանակից ազատելու համար է, նա նշեց. «Ես աղքատ չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ: Նախագծի բովանդակությանը չեմ անդրադառնա, այն մարդիկ, ովքեր որ գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են: Դրա դեմ պայքարը նույնպես տարվում է և տարվելու է, բայց ասում եմ՝ նախագիծն ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն»:

Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ քաղաքապետարանի 2 նախկին աշխատակիցներ։ Ձերբակալվածների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին