Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:10 26-05-2025

Ծառերը ոչնչացել են, այգիները՝ լցվել ավազի հաստ շերտով․ Լոռու և Տավուշի այգետերերն ահազանգում են 

Նախորդ տարվա մայիսյան ջրհեղեղից մեծապես տուժեց նաև գյուղատնտեսության ոլորտը:Երկու մարզերում հեղեղվեց ավելի քան 160 հա հողատարածք Շարքից դուրս եկան ոռոգման ցանցեր, պոմպակայաններ: Քարկոփ, Շնող, Այրում , Արճիս, Լճկաձոր գյուղերի բնակիչների այգիների մի մասը Դեբեդի ավազանում է եւ ջրհեղեղից հետո բացի այն, որ հազարավոր ծառեր են ոչնչացել, նաեւ տասնյակ հեկտարներով այգիները լցվել են ավազի հաստ շերտով: Դրանք մաքրելու համար տեխնիկական միջոցներ են պետք, սեփական ուժերով բնակիչները մաքրել, հենապատերը վերականգնել չեն կարող: Ավազով ծածկված այգիների մեծ մասը չորացել է կամ էլ չորացման վտանգի տակ է. ահազանգում են այգետերերը:

Այրում Կայարանի բնակիչ Գեղամ Բաղրամյանը պատմում է, որ աղետից հետո խոստացել էին գյուղացիներին որպես աջակցություն ոռոգման խողովակաշարեր տրամադրել, սակայն որեւէ աջակցություն կամ պատճառված վնասի փոխհատուցում չեն ստացել:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին