Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:57 21-11-2023

Կոյուղաջրերը լցվել են նկուղ, գարշահոտից թունավորվում ենք․ Կենտրոնի բնակիչներն ահազանգում են

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ղազարոս Աղայան 9 շենքի 4-րդ մուտքի կոյուղատար խողովակները վնասվել են, կեղտաջրերը լցվել են նկուղ, ինչը բնակիչների համար դարձել է մշտական գլխացավի, ալերգիայի խորացման պատճառ։

«էս գարշահոտից արդեն 1 շաբաթ է՝ թունավորվում ենք, գլխացավերով ենք տառապում»,- Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեց շենքի բնակիչներից Սամվելը։

Երևանի կենտրոնում գտնվող 10-հարկանի շենքի կոյուղին արդեն 50 տարի է՝ չի վերանորոգվել։

«Արդեն երկրորդ տարին է՝ կոյուղին այն աստիճանի է լցվում, որ բարձրանում է դեպի տներ»,- ասում են բնակիչները։

Բնակիչները բազմաթիվ անգամներ դիմել են տարբեր կառույցների։ «Վեոլա Ջուր» ընկերությունն ի պատասխան բնակիչների բողոքի ասել է, որ դա թաղապետարանի աշխատանքն է, իսկ թաղապետարանի աշխատակիցները ասում են, որ դա «Վեոլիայի» պարտավորությունների մեջ է մտնում։

«էդպես իրար վրա գցելով տուժում ենք մենք»,- սրտնեղում է բնակիչներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել