Ներքին Տեսանյութ Ֆիլմ 1 տարի առաջ - 21:30 25-05-2025

Գողական աշխա՞րհ, թե՞ իրավապահ համակարգ․ ինչ է ուզում Փաշինյանը

«Հայաստանից պետք ա արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը, հանցագործի տեղը բանտում է»․ տարիներ առաջ հենց այս կարգախոսով Նիկոլ Փաշինյանն ազդարարեց հանցավորության դեմ պայքարի մի նոր շրջափուլ Հայաստանում: Պետք է փոխվեր քրեական օրենսգիրքը, կոռուպցիայի դեմ ռազմավարությունը, իրավապահ և դատական համակարգը: Փոխվեցին, դատավորները վեթինգի ենթարկվեցին, մեծ թվով նոր դատավորներ, դատախազներ և քննիչներ համալրեցին համակարգերը: Նաև բարձրացվեցին բոլորի աշխատավարձերը:

«Աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը զենքի գործադրմամբ»․ սա էլ արված աշխատանքի արդյունքն է: Առանձնապես ծանր հանցագործությունները, սպանություններն են, նախնական համաձայնությամբ մարդուն ծանր վնասվածք հասցնելը, խոշոր չափերի խարդախությունը, կոռուպցիան, սեռական ոտնձգությունները և այլն:

«Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207 հազար վարույթ նախորդ տարվա 184 հազարի դիմաց»․ սա էլ քննչական կոմիտեի ղեկավարի վերջերս ներկայացրած հաշվետվությունն է:

Դե կասեք, բարեփոխված և բարելավված համակարգը ենթադրում է, որ մարդիկ ավելի ջանասիրաբար և արդյունավետ են գնալու հանցագործների հետևից, քրեական վարույթների թվի մեծացումն էլ հենց դրա մասին է: Համաձայն եմ, բայց իրավապահ համակարգի առաջնային խնդիրը ոչ թե հանցանքի հետևից գնալն է, այլև այդ հանցանքըն կանխելը: Ոստիկանության բարեփոխված համակարգի այդ աշխատանքը պետք է արդեն ակնառու լիներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում