copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:30 07-07-2022

Այս իշխանության «շնորհիվ»՝ ով հասնում, մեզ ձեռ է առնում՝ էլ գողական խաչակիր, էլ օտարերկրյա հարսնացու-քաղաքապետ

Թերևս կարելի էր թուլանալ և հաճույք ստանալ հայ քաղաքական կրկեսում ապրելու երջանկությունից՝ էլ չասած, որ ավելի հնարամիտները կարող են այս կրկեսի մի մասը դառնալ՝ գլխավոր դերում կամ հանդիսատեսի։ Բայց, ավա՜ղ, թուլանալ և հաճույք ստանալ չի ստացվում։ Ասել-խոսել, խնդալ, հումորներ անել, սրամտել, քմծիծաղ տալ, չհետաքրքրվել, չկարդալ, չլսել, չքննադատել, լուրջ չընդունել, իհարկե, կարող ենք, բայց խնդիրն այն է, որ այս ամենը դարձել է մեր կյանքի անբաժան մի մասը։ Իսկ դու չես կարող միշտ և ամեն ինչի նկատմամբ ցինիկ, հեգնական,անլուրջ վերաբերմունք ունենալ, քանի որ ամեն ինչ անլուրջ է, կրկեսային։

Իսկ ամենամեծ ցավն այն է, որ այն, ինչը շատերս համարում ենք կրկես, մարդկանց մի ստվար զանգվածի համար նորմալ, իրավաչափ իրականություն է, որում ապրում են, որին հավատում են։ Եւ երկրորդ ամենամեծ խնդիրն այն է, որ տեսնելով մեր ներքաղաքական անօրակարգ ներկան՝ ոմանք այնքան վատ կարծիք ունեն մեր մասին՝ իբրեւ հանրության, որ համահայկական անլրջության փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացնում։ Այսինքն՝ մեր օրակարգ ձեւավորողները՝ իշխանությունը, ընդդիմությունը, իրենց գործողություններով եւ ելույթներով այնքան են արժեզրկել ամեն ինչ, մեզ էլ՝ հետները, որ կողքից շատերը որոշում են օգտվել իրավիճակից։ Եթե շատ գռեհիկ ձեւով արտահայտվենք, սա նույնն է, որ շենքում թեթեւաբարո մի կին է լինում, ում հետ բոլորը սիլի-բիլի են անում, եւ շենքի դեռահասներն ու զառամյալները մտածում են՝ իսկ իրենք ինչով են պակաս, ինչու չփորձեն իրենց բախտը։

Հիմա կասե՞ք՝ Նատալյա Ռոտենբերգի շատ լուրջ դեմքով քաղաքական կենսագրության կերտումը, ֆոտոսեսիաները, մոդելային թանկարժեք արտաքինով այստեղ-այնտեղ հայտնվելը ի՞նչ է, եթե ոչ անարգանք հայ հասարակության հանդեպ։ Այսինքն՝ կին, ով հարս է եկել Հայաստան եւ շատ լավ է արել, բայց կոնկրետ քաղաքական ծրագրեր, ակտիվություն դրսեւորում է իր առջեւ դրած խնդիրները, նպատակները իրականացնելու համար։ Եւ այս օտարերկրացին այնքան է «հաբռգել», որ մի հատ էլ որոշել է Երեւանի քաղաքապետի թեկնածու ինքնահռչակվել, կարծես այլևս ոչ մի արժանի երևանցի չի մնացել։ Իսկ որ ամենասարսափելին է՝ Ռոտենբերգը հո լավ գիտի մեր արժեհամակարգը, մեր էությունը, եթե իր՝ երկու բառ իրար կապելու կարողություն չունեցող ամուսինը եղել է պատգամավոր, հաջողակ գործարար, մասնակցում է քաղաքական գործընթացների, ինչո՞վ է գեղեցկադեմ տիկինը նրանից վատը։ Եւ որ ամենասարսափելին է՝ Ռոտենբերգը վստահ է՝ եթե անգամ չընտրվի, գոնե մի քանի հազար ձայն կստանա։

Եւ ինչո՞ւ ենք նեղանում հյուրախաղերով Հայաստան ժամանած հարսնացուից, եթե ուղնուծոծով այստեղ ծնված, ապրածներն էլ շարունակում են մեզ ձեռ առնել։ Օրինակ՝ ո՞վ կարող է լուրջ դեմքով կարդալ, որ քրեական պատմություններից հայտնի «Դոն Պիպոն» նոր հասարակական կազմակերպություն-շարժում է ստեղծել՝ «Հայ խաչակիրների ազատագրական շարժումը»։ Նույնիսկ կարիք չկա մանրամասներ ճշտելու, ընդամենը այս նախադասությունը ճակատագրի հեգնանք է մեր նկատմամբ առ այն, թե շուրջբոլորը ինչ վատ կարծիք ունեն մեր՝ շարքային քաղաքացիների մասին, որ մտածում եւ նախաձեռնում են հասարակական, քաղաքական ակտիվություն։ Իսկ միգուցե մենք իսկապես այն ենք, ինչ նրանք մտածում են՝ հազիվ մեր խղճուկ գոյությունը քարշ տվող արժեհամակարգ չունեցող մի բիոզանգված։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում