copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:07 18-12-2021

Վրաստանում ձերբակալվել է 5 մարդ՝ «գողական աշխարհին» անդամակցելու համար

Վրաստանի տարբեր քաղաքներում ձերբակալվել է հինգ մարդ՝ «գողական աշխարհին» անդամակցելու և «օրենքով գողին» դիմելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդել է երկրի ՆԳՆ-ն։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Թբիլիսիում, Քութայիսում, Զեստաֆոնիում և Թերջոլայում։ Մեղադրյալները 40-55 տարեկան են։

Հետաքննությունը պարզել է, որ ֆինանսական վեճը լուծելու նպատակով կողմերը դիմել են «գողական աշխարհի» երեք անդամների, նրանք էլ իրենց հերթին կապ են հաստատել արտերկրում գտնվող վրացի «օրենքով գողի» հետ։

Վեճը «գողական կանոններով» լուծելու համար «գողական աշխարհի» անդամները կազմակերպել են կողմերի մի քանի հանդիպումներ։ Դրանք տեղի են ունեցել Թբիլիսիում՝ նախապես վարձակալած բնակարանում, ինչպես նաև կողմերից մեկի գրասենյակում։ Այս պարզաբանումների արդյունքում «գողական աշխարհի» անդամները կողմերին ասել են, որ օբյեկտիվ կերպով բաժանեն վիճաբանության առարկա հանդիսացող գումարը՝ 50 հազար լարին, ինչպես նաև նրանցից պահանջել են որոշակի գումար ուղարկել «օրենքով գողին», որը զբաղվել է իրենց հարցով։

Վիճաբանության կողմերը չեն կարողացել պայմանավորվել բաժնեմասերի շուրջ, ինչից հետո քրեական հեղինակությունները նրանց պարտավորեցրել են գնալ Հունաստանում գտնվող «օրենքով գողերի» մոտ։ Ենթադրվում էր, որ նրանք վերջնական որոշումը կկայացնեն «գողական ռազբորկայից» հետո։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 223-1-ին և 224-4-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց կատարած հանցագործությունների համար նախատեսվող պատիժը կազմում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում