copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:56 25-05-2025

Գյումրի-Երևան մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղային, ով եղել է ականջակալներով. բժիշկները արձանագրել են վերջինի մահը. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան մարդատար գնացքը Ջրառատ գյուղում քաղաքացու է վրաերթի ենթարկել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Գրիգորյանն ու Սմբատ Կնյազյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները և տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղու» «Էջմիածին» կայարանում։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, վարչության պետի տեղակալ, Վաղարշապատի քննչական բաժնի պաշտոնակատարի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով եղել է ականջակալներով, տղա է, ում ինքնությունը պարզվում է։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետության քաղաքացի 14-ամյա Մարտին Է.-ն է, իսկ գնացքավարը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վահե Ո.-ն է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում