Ներքին 1 տարի առաջ - 16:35 24-05-2025

Հայկական հիշողությունը Մարսելում և Երևանում․ Հուրի Վարժապետեանի բանախոսությունը

Մայիսի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Քէմբ Օտտօ․ անտեսանելի ժառանգություն» խորագրով բանախոսություն։ Միջոցառումը նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և կայացավ «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ժամանակավոր ցուցադրության փակման շրջանակում։

Բացման խոսքով հանդես եկավ Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը․ «Ուրախ ենք Հայաստանի պատմության թանգարանում տեսնելու Հուրի Վարժապետեանին և նման հետաքրքիր համագործակցության համար»։ Նա ընդգծեց, որ առաջին անգամ Մարսելից դուրս ցուցադրվում են նման փաստաթղթեր։

Բանախոսությամբ հանդես եկավ ֆրանսիական «Editions Parenthèses, collection Diasporales» հրատարակչության պատասխանատու, թարգմանիչ Հուրի Վարժապետեանը։ Նա ներկայացրեց «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության աշխատանքները, պատմելով նաև Մարսելի «Քէմբ Օտտօ» գաղթականական կայանում ապաստանած հայերի առօրյայի և նրանց ժառանգներին գտնելու ուղղությամբ կատարված հետազոտությունների մասին․ «Մեր կազմակերպությունը շահագրգռված է, որ այս կերպ ներկայացվի ամեն ինչ։ Եվ առաջին անգամ Հայաստանում՝ Պատմության թանգարանում ենք՝ կարճ ժամանակով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը