Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:12 24-05-2025

Կացինն իր կոթը չի քերում, դա բլեֆ ա 26-ի համար․ հարցում՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բանավեճի մասին

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի միջև, կարծես՝ «սառը պատերազմ» է սկսվել։ Նախկին նախագահների թիմակիցների միջև տևական ժամանակ փոխհրաձգություններ են, թե ինչ չեն կարողանում «կիսել» Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները՝ պարզ չէ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանի բանավեճին հետևու՞մ եք»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ այդ բանավեճն արհեստական է։

«Ոչ, անիմաստ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն բանավիճում։

«Կացինն իր կոթը չի քերում, դա բլեֆ ա 26 թվի համար։ Երկվորյակներ են իրենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ նախկին նախագահների էջը վաղուց փակված է։

«Ճիշտն ասած՝ հոգնեցինք արդեն։ Ինչքան կարելի ա Ռոբերտ և Սերժ քննարկել, էջը փակում ենք և վերջ»,- ասաց նա։

«Ոչ, առհասարակ չի հետաքրքրում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել