copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 24-05-2025

Պաշտոնյաների կողմից շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը 8.5 տոկոսով աճել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարբերական ռեժիմով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացնում է հաշվետվություն, որում տեղ են գտնում նաեւ մեդիահրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները։

Այսպիսով՝ Հանձնաժողովը հաշվետվությունում նշել է, որ 2024 թվականին իրականացրել է շահերի բախման վերաբերյալ 51 ուսումնասիրություն, որից 31-ի դեպքում ուսումնասիրության հիմք են հանդիսացել մեդիահրապարակումները, 20-ի դեպքում՝ այլ գերատեսչություններից ստացված գրությունները կամ քաղաքացիների դիմումները:

Հատկանշական է, որ շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը էապես աճել է նախորդ տարիների համեմատ: Որպես օրինակ՝ 2023 թվականին տարեկան կտրվածքով իրականացվել է 6 ուսումնասիրություն՝ մեդիահրապարակումների եւ դիմումների հիման վրա: Նույն ցուցանիշն է գրանցվել նաեւ 2022 թվականին:

Այսպիսով՝ 2024 թվականին նախորդ տարիների համեմատությամբ շահերի առերեւույթ բախման դեպքերի եւ համապատասխանաբար՝ դրանց ուսումնասիրությունների թիվն աճել է 8.5 անգամ: Հարկ է նկատել, որ հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրված հրապարակումների եւ գրությունների գերակշիռ մասն առնչվել է գնումների գործընթացներին, հատկապես՝ համայնքային գնումներում շահերի բախման դեպքերին, պատվիրատու մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց հետ փոխկապակցված առեւտրային կազմակերպությունների մասնակցությանը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի՝ փոխկապակցված անձանց օտարման կամ օգտագործման, ինչպես նաեւ թույտվությունների տրամադրմանը: Նշվածը վկայում է առանձին ոլորտներում շահերի բախմանն առնչվող խնդիրների՝ համակարգային եւ համատարած լինելու մասին:

Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, 2024 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է շահերի բախման իրավիճակում 32՝ պաշտոն զբաղեցնող անձանց կողմից Հանձնաժողովին հայտարարություն չներկայացնելու դեպքեր, որոնց հիման վրա հարուցել է համապատասխան վարչական վարույթներ եւ վարչական պատասխանատվության ենթարկել համայնքի ղեկավարի պաշտոն զբաղեցնող 6 անձանց: Հաշվետու ժամանակահատվածում 8 դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, նախքան որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը, դիմել են Հանձնաժողով՝ հայցելով շահերի բախման իրավիճակների լուծման առնչությամբ Հանձնաժողովի դիրքորոշումը/առաջարկությունը: 2 դեպքում Հանձնաժողովը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրության շրջանակներում հանգելով այն եզրակացությանը, որ պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված արարքները (ընդունված որոշումները) կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ խնդրելով քննության առնել դեպքերը քրեաիրավական նորմերով սահմանված հիմքերի առկայությունը պարզելու նպատակով։ Մեկ դեպքում Հանձնաժողովի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, մյուս դեպքում Հանձնաժողովի ներկայացրած տեղեկությունները հիմք են հանդիսացել օպերատիվ ստուգման իրականացման համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ