Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 09:00 24-05-2025

Ապուշություն է. հողը, հայրենիք պահելը հանվել է աճուրդի. հարցում` 15 մլն-ով քաղաքացիությունից հրաժարվելու մասին

ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը օրենսդրական փոփոխությունների փաթեթ է շրջանառության մեջ դրել։ Ըստ պատգամավորի՝ այդ փոփոխությունների նպատակն է ավելի արդյունավետորեն պայքարել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու երևույթի դեմ։
Նա առաջարկում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27–ից դարձնել 37։ Մյուս խստացումը վերաբերում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուն։ Մինչև 18 տարեկան տղաների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը առաջարկվում է դարձնել 15 մլն դրամ։ Ի դեպ, գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիներն, այս գումարը վճարելով, ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը Նիկոլ Փաշինյանը գնահատում է 15 մլն դրամ»։

«Ապուշություն է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա աննորմալ է։

«Վապշե մարդ իրա երկրից չպիտի հրաժարվի, եթե նույնիսկ միլիարդ տան, ես դա համարում եմ աննորմալ երևույթ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Հայաստանն ու Հայաստանի քաղաքացիությունն անգին է։

«Մեր համար Հայաստանն անգին ա։ Էդ իրանք են, որ իրանց աչքին փողն էրևում ա, ու ամեն ինչ վաճառում են»,- ասաց նա։

«Հողը, հայրենիքը, հայրենասիրությունը հանվել է աճուրդի, չի՛ կարելի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի