copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 19:18 23-05-2025

Ռոնալդուն կարիերան կշարունակի Աֆրիկայում

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ապագան դեռ պարզ չէ, 40-ամյա վինգերի գործող պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ լրանում է հունիսին։

Խոսվում է այն մասին, որ Ռոնալդուն կասկածի տակ է դրել ակումբի հնարավորությունները և կարող է խախտել պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ եղած բանավոր համաձայնությունը։

Շշուկներ են պտտվում նաև այն մասին, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը կարող է տեղափոխվել Բրազիլիա, հավանական տարբերակների ցանկում են հատկապես «Ֆլումինենսեն», «Ֆլամենգոն», «Պալմեյրասը», սակայն ավելի հետաքրքիր է թվում Մարոկկոյի «Վիդադ» ակումբը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինիս ղեկավարությունն արդեն բանակցում է Կրիշտիանուի հետ, և հնարավոր է՝ մյուս շաբաթ՝ Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին տուրից հետո, բանակցությունները թևակոխեն վճռորոշ փուլ։