copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 18:33 23-05-2025

Կառլո Անչելոտին հեռանում է «Ռեալ Մադրիդից»

«Ռեալը» հայտնեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հեռացման մասին։

Իտալացի մասնագետը ակումբի պատմության ամենատիտղոսակիր մարզիչն է, «Սերուցքայինների» հետ նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 2-ական անգամ էլ լավագույնն է եղել իսպանական Լա լիգայում, թագավորական գավաթում և սուպերգավաթում։

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է. «Կառլո Անչելոտին հավերժ դարձավ «Ռեալի» մեծ ընտանիքի մի մասնիկը, մենք հպարտ ենք, որ ունենք այնպիսի մարզիչ, որն օգնել է հասնել այսքան հաջողությունների և պահպանել է ակումբի արժեքները»։

Վաղը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում Անչելոտիին հարգանքի տուրք կմատուցեն պրիմերայի վերջին տուրի «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպման ժամանակ։