Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 23-05-2025

Գումարով բանակից ազատվելու օրենքն ընդունելուց հետո կոռուպցիան չի վերանա, կշարունակեն ուտել․ հարցում

Պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։

Օրերս ՔՊ-ական պարգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկեց ժամկետային զինծառայության 3 տարբերակ։

«Շրջանառության մեջ եմ դրել մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթ, որոնց հիմնական նպատակներն են զորակոչվողների թվի ավելացում, զինծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում, զորակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրում, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացում»,- ասուլիսում հայտնել է Սարգսյանը։

Պատգամավորի խոսքով՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը՝ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Բանակից գումարով ազատվելու օրենքն ընդունելուց հետո, կոռուպցիան կվերանա՞»։

«Կոռուպցիան չի վերանա։ Ոնց կերել են, այդպես էլ կշարունակեն ուտել»,-պատասխանեց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ այդ որոշումը հիմարություն է։

«Կվերանա, որովհետև ես հավատում եմ կառավարության բոլոր որոշումներին»,-ասաց մեկ այլ անցորդ։

«Միջին ապրողը ո՞նց կարող է բանակից ազատվելու համար այդքան գումար տալ»,-նկատեց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
18:14 Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի առաջ ռուսական շուկայի վերաբացման հարցը
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում