Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:43 21-05-2025

Թափառող շների խնդիրը Գորիսում. բնակիչների վախն ու վիճակագրության աճը

Գիշերները Գորիսի լռությունը հաճախ խաթարվում է հաչոցների ձայներով։ Թափառող շների խնդիրը նոր չէ, սակայն վերջին տարիներին այն ավելի հրատապ է դարձել, առավելապես՝ երեկոյան ժամերին, երբ մարդիկ դուրս են գալիս զբոսանքի։

Բնակիչները չեն թաքցնում իրենց մտահոգությունը, հատկապես՝ երեխաների անվտանգությանը վերաբերող հարցերում։

«Արդեն սովորություն է դարձել, որ ամեն առավոտ նախ նայում ենք՝ շները դպրոց տանող ճանապարհին չե՞ն։ Երեխաս վախենում է մենակ գնալ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գորիսի բնակիչ մի մայրիկ։

«Մեր բակում շատ շներ կան։ Մի անգամ մեկը վրաս եկավ, բարեբախտաբար, միայն վախեցրեց։ Բայց էսպես չի կարելի շարունակել»- հավելում է տարեց բնակիչներից մեկը։

Թեման ունի նաև առողջապահական կողմ։ Անցյալ տարի կատաղած շների խումբը հարձակվել էր Գորիսի բնակչի վրա, որի հետևանքով վերջինս ստացել էր գանգի կոտրվածք և երկար ժամանակ բուժում էր ստանում «Գորիս» բժշկական կենտրոնում։

Բուժհաստատության տվյալներով՝ միայն 2025 թվականի ընթացքում արդեն գրանցվել է շան կծածի 15 դեպք։

«Համապատասխան բուժում ենք նշանակում, կատարում վերքերի մշակում, հակակատաղային և փայտացման դեմ պատվաստումներ»,- ասաց «Գորիս» ԲԿ-ի բուժական գծով տնօրենի տեղակալ Լևոն Հարությունյանը։

Նա նշեց նաև, որ անձամբ էլ հաճախ է հանդիպում ագրեսիվ շների, հատկապես երեկոյան ժամերին. «Հաչալով մոտենում են, առաջացնում վախ և անհանգստություն»։

Ըստ կենտրոնի տրամադրած վիճակագրության՝ 2021 թվականին գրանցվել է 8 դեպք, 2022-ին՝ 22, 2023-ին՝ 21, 2024-ին՝ 35-ից ավելի, իսկ 2025-ին մինչ օրս՝ 15 դեպք։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ