Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:08 20-05-2025

Էդմոն Մարուքյանը մերժվեց, ակցիաներ՝ ընդդեմ Լավրովի ու ՌԴ-ի, պաշտոնյաներ են ձերբակալվել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 20-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախօրեին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հրաժարվում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությանը աջակցելուց։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետևաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում», - ասված է խմբակցության հայտարարության մեջ։ Մարուքյանի պատասխանը չուշացավ. վերջինս համոզմունք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը վիժեցրեց Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացը: Ի պատասխան՝ Մարուքյանը Սերժ Սարգսյանին մեղադրեց թալանի մեջ, հիշեցրեց նրա իշխանության օրոք «հավի բդի ու բանանի մոնոպոլիաները», ինչպես նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը. «Այսինքն՝ Էդմոն Մարուքյա՞նն է ատոմակայանը թալանել. ատոմակայանը թալանվել է Սերժ Սարգսյանի օրոք, Էդմոն Մարուքյանն է Հոկտեմբերի 27-ի ժամանակ մինիստր եղել, «Լավրովի պլանը» մերժել, Ապրիլյան պատերազմին հասցրել երկիրը»,- նշել է Մարուքյանը:

Ռուսաստանի Դաշնության նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Լավրովը Հայաստանում կլինի մայիսի 20-21-ը։ Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ երևանյան այցելության ընթացքում Լավրովը բանակցություններ կանցկացնի Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հետ, կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները։ Լավրովի այցին ընդառաջ՝ ԱԺ նախկին Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա է իրականացնում: Ակտիվիստները օդանավակայանի ճանապարհին տեղադրել էին «Պուտին մարդասպան» գրությամբ պաստառ, որտեղով էլ անցավ Սերգեյ Լավրովի ավտոշարասյունը: Տարածքում կար ոստիկանական մեքենա, բայց պարեկները որևէ կերպ չեն խոչընդոտում ակցիային:

Այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ իրանական պատվիրակությունը Երևանում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով: Այցի վերաբերյալ դեռևս այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Այսօր հայտնի էր դարձել, որ կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին