copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:20 20-05-2025

Ավինյանը պնդել է, որ Նոր-Նորքի թաղապետը հեռանա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 15-ին հրապարակել էր, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռանալու է պաշտոնից: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ այդ մասին:

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ըստ մեր վստահելի աղբյուրների, վերջին օրերին «բանակցային գործընթաց» է սկսել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հեռացման վերաբերյալ։

Պատճառը հանրային եւ քաղաքական բուռն վրդովմունք առաջացրած միջադեպն էր, երբ Տեր-Մարգարյանը եւ Նոր Նորքի մի խումբ աշխատակիցներ բռնության էին դիմել ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ՝ ուղիղ եթերում հարձակվելով նրա վրա, բառի բուն իմաստով՝ բռունցքներով լուծելով իրենց «վարչական խնդիրները»։ Դեպքից հետո վարչական վարույթներ հարուցվեցին ինչպես Արթուր Չախոյանի, այնպես էլ Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ, սակայն վերջինս շարունակում էր պաշտոնավարել՝ փորձելով իր դիրքը պահել նաեւ քաղաքական հարթակում։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակիցները, ներառյալ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնորդը, թերեւս հասկացել են, որ իրենց խորապես խոցելի են դարձնում նման դեպքերը, անպատժելիությունը:
Այս ֆոնին Տիգրան Ավինյանը կարողացել է կազմակերպել Տեր-Մարգարյանի հեռանալը:

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը բաց տեքստով ասել էր, որ եթե Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական տա, ապա ինքը եւ Դավիթաշենի թաղապետերն էլ կհեռանան:

Իսկ հիմա բանակցությունների արդյունքում «Հանրապետություն» կուսակցությունը Մարատ Սեւոյանին կնշանակի թաղապետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող