Ներքին Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:13 18-05-2025

Գագիկ Ծառուկյանը ընտանիքի հետ մասնակցել է Բելառուսում հայկական եկեղեցու օծման արարողությանը

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր Մինսկի կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվել է Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցին՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչը։

Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանը՝ ընտանիքի հետ։
Օծման հանդիսավոր արարողությանը մասնակցել են հոգևորականներ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, դիվանագետներ, Մինսկի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հանրային և քաղաքական գործիչներ։

Լրատվամիջոցների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը կարևորել է Բելառուսում հայկական եկեղեցու դերակատարումը։

Գագիկ Ծառուկյանը հիշեցրել է, որ բելառուսահայ համայնքի խնդրանքով ինքը դիմել էր Բելառուսի նախագահին՝ հայկական եկեղեցու կառուցման նպատակով տարածք տրամադրելու համար, ինչին Բելառուսի նախագահն արձագանքել էր մեծ պատրաստակամությամբ, և այսօր Բելառուսում հայ համայնքն արդեն հրաշալի հայկական եկեղեցի ունի։

Իր խոսքում Գագիկ Ծառուկյանը նշել է․

«Այսօր շատ կարևոր օր է բոլորիս համար, տոնական օր է. այս լավ երկրում բնակվող մեր հայրենակիցների համար իր դռներն է բացում հիասքանչ եկեղեցին, որը դառնալու է հայ համայնքի հոգևոր կենտրոնը։ Գիտեք, Բելառուսում և Մինսկում կա հայկական լավ համայնք։ Մեր հայրենակիցները այստեղ ապրում են, աշխատում են, սովորում են, ընտանիքներ են կազմում։ Նրանց բոլոր իրավունքները պաշտպանված են, իրենց չեն զգում օտարության մեջ։

Համայնքի ներկայացուցիչները որոշ ժամանակ առաջ դիմել էին ինձ՝ խնդրանքով, որ ես էլ դիմեմ Բելառուսի նախագահին՝ համապաստախան հողհատկացման և թույլտվությունների համար։ Եվ Բելառուսի նախագահը անմիջապես արձագանքեց, իջեցրեց հանձնարարություն, և այսօր մենք այս եկեղեցու բացումն ենք անում։

Ես ուզում եմ մարդկայնորեն շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցների, հայ համայնքի և անձամբ իմ անունից։ Ես վստահ եմ այս եկեղեցին ծառայելու իր լավ, վեհ նպատակին, դառնալու է մեր հայրենակիցների համար սրբավայր։ Թող այստեղ շատ պսակադրություններ լինեն, շատ մկրտություններ։ Մարդկանց աղոթքներն ու խնդրանքները կատարվեն։

Եկեղեցին մեծ դեր է կատարում աշխարհի տարբեր անկյուններում սփռված մեր հայրենակիցների համար, որ մնան հայ, իրենց երեխաները արմատներով կապվեն մեր հողին, մեր հայրենիքին, մեր հավատքին։ Աստված թող խաղաղություն և բարօրրություն տա մեր երկրներին, մեր ժողովուրդներին»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
17:08 Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ․ Զոհրաբյան