Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:50 17-05-2025

«Հասկենի»-ն հողից կառչելու կոչ և ներկայիս իշխանությանը հեռացնելու ուղերձ է. Տիգրան Ավետիսյան

Այսօր՝ մայիսի 17-ին, «Անի Գրանդ» հյուրանոցում կայացավ Տիգրան Ավետիսյանի երկրորդ՝ «Հասկենի» խորագրով կոնցեպտուալ ալբոմի շնորհանդեսը։

Միջոցառման ընթացքում Oragir.News-ը զրուցեց Տիգրան Ավետիսյանի հետ, ով նշեց, որ ալբոմը նվիրված է Հայաստանի ներկայիս իրավիճակում արտագաղթող հայերին։ Երգերի միջոցով ստեղծագործական խումբը փորձել է շեշտել, որ պետք չէ լքել երկիրը, այլ հարկավոր է կառչել հողից մինչև վերջ ու հավերժ։

«Ինչպես նախորդի ալբոմի, սրանում ևս կա քաղաքական ենթատեքստ և դա` բնականաբար պտտվում է գործող իշխանություններին հեռացնելու շուրջ, բայց ալբոմը մեծապես հայի հզորանալու ու սեփական հողից կառչելու մասին է, որը առանց այսօրվա իշխանություններին հեռացնելու հնարավոր չէ»,- ընդգծեց Ավետիսյանը։

Նա նաև նշեց, որ ալբոմի երգերի մեծ մասի հեղինակն է ժամանակակից գրող Տարոն Գլակը։

Զրուցեցինք նաև շնորհանդեսի հյուրերի հետ։ Նրանց խոսքով՝ ալբոմն ունի ոգեշնչող խորագիր, իսկ Տիգրան Ավետիսյանի ստեղծագործական ոճն ու մոտեցումը երաշխավորում են երաժշտական բարձր որակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ