copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:26 15-05-2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի անխնամ մնացած տարածքը անտառային գոտու է վերածվել․ Ավինյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել:

Այդ մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Տարածքում տնկվել է շուրջ 4000 ծառաթփատեսակ:

Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված