copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:10 14-05-2025

Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընկերներ, մի զարմացեք Մերձավանում տեղի ունեցածից, շուտով բոլոր դպրոցներն են էս վիճակում հայտնվելու:

Այն ինչ տեղի է ունենում դպրոցներում, սա ամբողջությամբ ԿԳՄՍՆ պատասխանատվության տակ է ու իրենք տարիներով քայքայում են դպրոցական մթնոլորտը` էս արդյունքին հասնելու համար:

Ուսուցիչները գերլարված, աշակերտների հիմնական մասը սանձարձակ, տնօրենները օդից հայտնված` սրա նրա ծանոթ բարեկամ, 300-ից ավել դպրոցներ առանց հիմնական տնօրենի` հյուրի կարգավիճակում (ԺՊ):
Աշակերտը հեռախոսը ձեռքին` ամեն վայրկյան շանտաժի պատրաստ, ուսուցիչը չգիտի ո՞նց հասցնի, որ նաև ապրի (մարդ է) , բացի վարչարարությունից նաև տուն հասնի ու իր երեխաներին էլ ժամանակ տա ու էսպե՜ս շղթայական ռեակցիայով ստանում ենք պատկեր...

Չեմ բացառում, որ ուսուցիչը իր մեեեծ մեղքի բաժինն ունի էս ամեն ինչում` չզանազանելով իր անձնական խնդիրները աշխատանքային խնդիրներից. տունը դպրոց է սարքել, դպրոցը` տուն․․․Լինում է այդպես, բայց...
Մի պահ պատկերացրեք է, էս տղաները վաղը ծառայելու են և ինչ է լինելու բանակի վիճակը․․․»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը