copy image url
Ավելին 1 տարի առաջ - 12:33 14-05-2025

Ադրբեջանի մասնակիցը դուրս մնաց «Եվրատեսիլի» 1-ին փուլում

Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացավ «Եվրատեսիլի» առաջին փուլը. ելույթ ունեցան այս տարվա մրցույթին մասնակցող 37 երկրների 15 ներկայացուցիչներ։ Ի տարբերություն «Եվրատեսիլի» եզրափակիչի, որտեղ հեռուստադիտողի ձայներին գումարվում են ազգային ժյուրիի միավորները, կիսաեզրափակիչներում հաղթողներին որոշում է միայն հեռուստադիտողը։ Ուկրաինական Ziferblat խումբը կարողացավ շահել նրանց աջակցությունը և այժմ կմասնակցի եզրափակչին՝ մրցելու հաղթանակի համար։ Ինչպես DW-ի հետ զրույցում նշել է «Եվրատեսիլի» գերմանախոս մեկնաբան Թորստեն Շոնը, «Եվրոպայի սիրտը բաբախում է Ուկրաինայի համար»։

Ziferblat-ի հետ եզրափակիչ են անցել նաև Թոմի Քեշը (Էստոնիա), Կլոդը (Նիդեռլանդներ), Քայլ Ալեսսանդրոն (Նորվեգիա), VAEB խումբը (Իսլանդիա), Յուստինա Ստեչկովսկան (Լեհաստան), Գաբրի Պոնտեն (Սան Մարինո), Napa-ն (Պորտուգալիա), ինչպես նաև այս տարվա մրցույթի բացարձակ ֆավորիտները՝ շվեդական KAJ եռյակը, որը ներկայացնում է Ֆինլանդիան։

Իսկ ահա մրցույթից դուրս մնացին Mamagama խումբը (Ադրբեջան), Մարկո Բոշնյակը (Խորվաթիա), Red Sebastian-ը (Բելգիա), Կլեմենը (Սլովենիա) և Թեո Էվանը (Կիպրոս)։

Կիսաեզրափակչի ամենահուզիչ պահը դարձավ 1988 թվականի հաղթող երգչուհի Սելին Դիոնի տեսաուղերձը հեռուստադիտողներին և դրան հաջորդած «Եվրատեսիլ 2023»-ի մասնակիցների կատարումը նրա «Ne partez pas sans moi» երգով։ Դիոնը չի կարողացել Շվեյցարիա ժամանել հիվանդության պատճառով. 2022 թվականին նրա մոտ ախտորոշվել է հազվադեպ նյարդաբանական հիվանդություն՝ մկանային կոշտության համախտանիշ։

Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա հինգշաբթի՝ մայիսի 15-ին, իսկ եզրափակիչը՝ շաբաթ՝ մայիսի 17-ին։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ