copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:13 14-05-2025

 Իտալացի նկարիչը անտեսանելի քանդակ է վաճառել 18.000 դոլարով. Independent 

Իտալացի նկարիչ Սալվատորե Գարաուն վաճառել է իր «Io Sono» («Ես եմ») անտեսանելի քանդակը 18.000 դոլարով՝ ըստ The Independent-ի։ Աշխատանքը, որը նկարիչը բնութագրում է որպես «անշոշափելի արվեստի գործ», աճուրդի էր հանվել իտալական Art-Rite ցուցահանդեսի կողմից։

Չնայած քանդակը ֆիզիկապես չի երևում, գնորդը ստացել է իսկության վկայական և ցուցադրման հստակ հրահանգ. քանդակը պետք է տեղադրվի 2x2 մետր չափսով ազատ տարածքում՝ առանց որևէ ֆիզիկական խոչընդոտի։

Գարաուն բացատրում է, որ այս ստեղծագործությունը ոչ թե դատարկություն է, այլ գաղափարական տարածք, որը գոյություն ունի էներգիայի և մտքի մակարդակում։ Նա հղում է անում Հայզենբերգի անորոշության սկզբունքին՝ նշելով, որ նույնիսկ վակուումը լի է հնարավորություններով։

Սա Գարաուի առաջին անտեսանելի ստեղծագործությունը չէ։ Նա նախկինում ներկայացրել էր նաև «մեդիտացիայի մեջ գտնվող Բուդդայի» անտեսանելի կերպարանքը՝ Միլանի մայթեզրին ժապավենով նշված քառակուսու ձևով։

«Դուք այն չեք տեսնում, բայց այն գոյություն ունի. այն կազմված է օդից և հոգուց»,- այսպես է Գարաուն ներկայացնում իր արվեստի էությունը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»