copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:01 14-05-2025

Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Սրբուհի Գալյանը այցելել է «Նուբարաշեն». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգ խցերում արձանագրված դաժան ծեծի ահազանգից գրեթե մեկուկես ամիս անց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, վերջապես, այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ հանդիպել ցմահ դատապարտյալներին։ Հասարակության շրջանում հարցեր են առաջանում՝ արդյո՞ք սա փորձ է մեղքերը քավելու, իրավիճակը մեղմելու եւ դատապարտյալներին հանգստացնելու, որպեսզի վերջիններս զերծ մնան հետագա բողոքներից։

Արձանագրենք, որ ապրիլի 3-ի դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) եւ 454-րդ հոդվածի 2-րդ մասով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը)։

Հարցն այն է, թե ինչու հենց այդ օրերին Գալյանը չգնաց «Նուբարաշեն» եւ չլսեց ծեծի ենթարկված դատապարտյալներին՝ առաջին ձեռքից պարզելու կատարվածի մասշտաբը։

Ինչո՞ւ է հիմա փորձում մարդասիրական ժեստեր անել։ Միգուցե քրեական վարո՞ւյթն է մտահոգում նախարարին, եւ նա փորձում է կանխել հնարավոր բացահայտումները՝ քաղաքական ու հանրային հետեւանքներից խուսափելու համար։

Չի բացառվում նաեւ, որ այս այցը նպատակ ունի շահել դատապարտյալների սրտերը՝ ներսի լարվածությունը մեղմելու եւ վարչական համակարգում վստահությունը վերականգնելու համար։ Ոմանք չեն բացառում, որ իրավիճակը մեղմելու ճանապարհին հնարավոր են պաշտոնանկություններ՝ վերեւից ցած՝ ուղղահայաց սկզբունքով։
Թե ինչ զարգացումներ կհետեւեն նախարարի ուշացած այցին, հայտնի կդառնան ժամանակի ընթացքում։ Իսկ այս շրջանում մնում է միայն հուսալ, որ բանտի փակ դռների հետեւում իրականում մարդասիրություն է դրսեւորվում, ոչ թե քաղաքական հաշվարկ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում