copy image url
Ավելին 1 տարի առաջ - 18:13 13-05-2025

Ժերար Դեպարդյեն մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների մեջ

Փարիզի դատարանը մայիսի 13-ին ֆրանսիացի կինոաստղ Ժերար Դեպարդյեին մեղավոր է ճանաչել 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանման հրապարակում երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ և նրան դատապարտել 18 ամսվա պայմանական ազատազրկման։

Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Փարիզի դատարանը նաև կարգադրել է, որ 76-ամյա Դեպարդյեն, որը ներկա չէր դատավճռին, գրանցվի սեռական հանցագործների գրանցամատյանում։

Դեպարդյեն, որը նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում և հեռուստասերիալներում, ավելի վաղ հերքել էր իր հանդեպ ներկայացված մեղադրանքները։ Նրա փաստաբանը հայտնել է, որ դերասանը կբողոքարկի վճիռը։

Դերասանին ոտնձգությունների կամ ոչ պատշաճ պահվածքի մեջ մեղադրել է շուրջ 20 կին, սակայն սա առաջին դեպքն է, որ գործը հասել է դատարան։

Հայցվորներն են 54-ամյա բեմանկարիչը և 34-ամյա ռեժիսորի օգնականը, որոնք դերասանին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:Դեպարդյեն ավելի վաղ դատական լսումների ժամանակ խոստովանել էր, որ կոպիտ է, վատ բառապաշար է օգտագործում, բայց ոչ ոքի «ձեռք չի տվել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող