copy image url
Ավելին 5 տարի առաջ - 17:13 22-05-2021

Օփրա Ուինֆրին խոստովանել է՝ մանկության տարիներին եղբոր կողմից սեռական ոտնձգությունների զոհ է եղել

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին խոստովանել է, որ մանկության տարիներին իրեն մի քանի անգամ բռնաբարել է 19-ամյա եղբայրը (արյունակցական կապ ունեցող)։ Այս մասին նա կիսվել է Apple TV+ հարթակով ցուցադրվող The Me You Can't See սերիալում։

«9, 10, 11 եւ 12 տարեկանում ինձ բռնաբարել է 19-ամյա ոչ հարազատ եղբայրս։ Ես չգիտեի, թե ինչ է բռնաբարությունը, ես անգամ չգիտեի այդ բառը։ Ես գաղափար չունեի, թե ինչ է սեքսը», - մեջբերում է The Daily Mail-ը։

Ուինֆրիի խոսքով՝ ինքը տեղի ունեցածը երկար ժամանակ գաղտնի է պահել, և նույնիսկ այժմ չի բարձրաձայնել այդ մարդու անունը։ Հաղորդավարուհին նշել է, որ աղջիկներն անվտանգ չեն ապրում տղամարդկանցով լի աշխարհում։

Սա առաջին նման բռնությունն էր, որին կինը ենթարկվել է։ Նա պատմել է, որ երբ 14 տարեկան է եղել, նույն կերպ իր հետ է վարվել հորեղբայրը։ Այդ ժամանակ աղջիկը հղիացել է և երեխա ունեցել, սակայն նորածինը մահացել է ծննդաբերությունից մի քանի շաբաթ անց:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից