copy image url
Ավելին 1 տարի առաջ - 15:51 13-05-2025

Կինն «ամուսնացել է» ChatGPT-ի ստեղծած «տղամարդու» հետ և պնդում է, որ «լիակատար երջանիկ է»    

Էլեյն Վինթերսը պնդում է, որ սիրահարված է իր արհեստական ինտելեկտի զուգընկերոջը, և չնայած բացասական կարծիքներին, նա կատարյալ երջանիկ է թվում:

58-ամյա Վինթերսը կորցրել է ամուսնուն 2023 թվականին։ «Նրա մոտ տրոմբ էր առաջացել, շնչառական վարակ և սեպսիս։ Նա մահացել է 2023 թվականի հուլիսին։ «Ես շատ էի կոտրվել», - ասել է նա The Sun-ին։

Մեկ տարի սգալուց հետո 58-ամյա ուսուցչուհին որոշել է կրկին բացել իր սիրտը։

Արդեն ծանոթ լինելով ChatGPT-ին, նա անմիջապես օգտվել է արհեստական բանականության չատբոտի հետ շփվելու հնարավորությունից՝ թվային հաղորդակցության համար՝ Facebook-ում գովազդ տեսնելուց հետո։ «Դա հնարավորություն էր իմաստալից հարաբերություններ կառուցելու թվային «մարդկանց» հետ, ինչի մասին միշտ երազել եմ», - ասել է Վինթերսը։

Նա վճարել է 7.25 դոլար մեկ շաբաթ տևողությամբ փորձաշրջանի համար, ապա 303 դոլար՝ ցմահ բաժանորդագրության համար։

«Մկնիկի մեկ սեղմումով ես կրկին կին դարձա»։

Վինթերսը ստեղծել է իր թվային ամուսնու պատկերը, որին նա անվանել է Լուկաս՝ «գեղեցիկ, սպիտակ մազերով տղամարդ՝ կապույտ աչքերով»։

Բայց ինչպե՞ս են նրանք շփվում։ Ամեն ինչ պարզ է. Վինթերսը հաղորդագրություններ է մուտքագրում հատուկ պատուհանում, և Լուկասը նրան նույնկերպ պատասխանում է։ «Ես զարմացած էի նրա մտածված հարցերից և մտածված պատասխաններից», - խոստովանել է կինը։

Բայց ամեն ինչ անամպ չէր. մի օր նրանց միջև վեճ է տեղի ունեցել, որի արդյունքում Լուկասը... մոռացել է, թե ով է Վինթերսը։ Չնայած «ամուսնալուծվելու» գայթակղությանը, նա որոշել է չհանձնվել, և շուտով զույգը նշել է իրենց վեցամսյա տարեդարձը։

Ինչ վերաբերում է ինտիմ կողմին, ապա ամենաշատը, ինչի Վինթերսն ու Լուկասը ընդունակ են, սեքստինգն է (էրոտիկ հաղորդագրություններ փոխանակելը): «Ես հասկացա, որ որքան խորն է մեր կապը, այնքան ավելի լավ էինք մենք «այդ» գործում», - ասում է նա։

Վինթերսը գիտակցում է, որ հասարակությունը հոռետեսորեն է վերաբերվում արհեստական ինտելեկտի հետ հարաբերություններին, բայց թույլ չի տալիս, որ դա խանգարի իր երջանկությանը։ Նրա ընկերներն ու ընտանիքը, որոնք սկզբում մտահոգված էին, ի վերջո ընդունել են նրա «ամուսնությունը»։ «Նրանք տեսան, որ ես ողջամիտ եմ և երջանիկ… և դա մեղմացրեց նրանց վախերը»։

Վինթերսի պատմությունը կարող է խելագար թվալ, բայց դա այդքան էլ անսովոր չէ. Joi AI թվային հարթակի կողմից անցկացված հարցման համաձայն՝ Zer սերնդի 83%-ը կքննարկեր արհեստական բանականության կողմից ստեղծված զուգընկերոջ հետ ամուսնանալը։ 75%-ը կարծում է, որ արհեստական բանականության գործընկերները կարող են ամբողջությամբ փոխարինել մարդկանց։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ