Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:15 13-05-2025

ԿԲ նախագահը միտումնավոր փորձում է ապակողմնորոշել հասարակությանը․ Մհեր Կարագոզյան

Բանկային խարդախություններին զոհ դարձած քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Կենտրոնական բանկի դիմաց։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԿԲ նախագահը միտումնավոր փորձում է ապակողմնորոշել հասարակությանը․ «ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ զեղծարարությունների հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ քաղաքացիների նկատմամբ կասեցվել են ապօրինի վարկային պահանջները։ Բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Մինչ այսօր առկա են քաղաքացիների նկատմամբ վարկային ապօրինի պահանջներ։ Կարծում ենք, որ ԿԲ նախագահը միտումնավոր փորձում է ապակողմնորոշել հասարակությանը։ Բանկերը դիմում են նենգ ու խորամանկ քայլերի, նոտարական հրամաններ են արձակում քաղաքացիների նկատմամբ»։

Նա նաև տեղեկացրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջելու են ուսումնասիրել Մարտին Գալստյանի հայտարարությունները:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի