copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:52 02-07-2021

Բևեռացված հասարակությանը սպառնում է տեսականության կործանում. սոցիոլոգ

Մեր հասարակության մեջ ակնհայտ բևեռացում գոյություն ունի, և այն ունի ավելի խորը արմատներ, քան մենք պատկերացնում ենք:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սոցիոլոգ Լուսինե Աբրահամյանը:

Նրա կարծիքով, այս պառակտումը Հայաստան է մուտք գործել դեռևս անկախությունից հետո՝ աննկատ և մասնակի պլանավորված:

«Ազգային միասնականության գաղափարն արժեքավոր էր բացառապես այն մարդկանց համար, որոնք կորցնելու բան ունեին՝ երկիրը, պատմությունը, կրոնը,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ վախով նրանք փորձում էին ստեղծագործել, արարել ու ամեն ինչ անել, որ տեղի չունենար այն, ինչ տեղի ունեցավ»:

Լուսինե Աբրահամյանը նշեց, որ այնպես չէ, որ այս բևեռացումը տեղի է ունեցել վերջին երեք տարիների ընթացքում, պարզապես այն հիմա ավելի բացահայտ է դարձել:

Խոսելով բևեռացված հասարակության վտանգների մասին՝ մասնագետն ասաց, որ դրանք այստեղ մի քանիսն են, այդ թվում նաև տեսականության կործանում, ազգային արժեքների իսպառ վերացում և երբևիցե ոտքի կանգնելու երազանքի բացառում:

Լուսինե Աբրահամյանն ուրվագծեց նաև այն ճանապարհները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել հասարակական այս ճգնաժամը:

«Մեզ պետք է մարդկանց մեջ հայրենիքի հանդեպ սեր, պատասխանատվություն սերմանել,-ասաց մասնագետը,- իսկ ունեցածը գնահատելու և պահպանելու ունակությունը կորցրած մարդկանց դեպքում մենք պետք է արդեն նրանց սերունդների մեջ սերմանենք այն արժեքները, որոնք մեզ թույլ են տվել դարեր շարունակ գոյատևել, պայքարել ու առաջ գնալ»:

Նրա խոսքով, ճգնաժամի հաղթահարման ամենակարևոր տարբերակը մշակույթն և մշակութային արժեքների իմացությունը, որովհետև ազգն առաջ է գնում և նրան ճանաչում են մշակույթով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները