copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:28 13-05-2025

Մայիսի 18-ից ԱՄՆ դեսպանատանը հարցազրույցի ամրագրման ներկայիս համակարգը կդադարի գործել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է.

«Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի։

Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և դուք այլևս չեք կարողանա.

• հարցազրույցի օր ամրագրել,

• սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել,

• հարցազրույցին չներկայանալու մասին (no-show) հայտ ներկայացնել,

• հարցազրույցի՝ ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել։

Դիմորդների համար ընթացիկ համակարգով վճարման անդորրագիր ստանալու և վճարում կատարելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է:

Կարևոր

Արդեն ունե՞ք ամրագրված հարցազրույցի օր։ Այցելեք նշանակված օրն ու ժամին սովորական կարգով։

Ցանկանու՞մ եք հարցազրույցի օր ամրագրել։ Եթե առկա են ազատ ամսաթվեր, որոնք համապատասխանում են ձեր ճանապարհորդական ծրագրերին, կարող եք ամրագրել հիմա ։

Ձեզ անհրաժե՞շտ է հարցազրույցի օր մայիսի 30-ից հետո։ Կարող եք ամրագրել հիմա և տեղափոխել ձեր օգտահաշիվը նոր համակարգ։

Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։

Շուտով կհրապարակենք լրացուցիչ ցուցումներ նոր համակարգում վճարումներ կատարելու և օր ամրագրելու մասին»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ