Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:09 25-09-2024

Եթե Նիկոլը մեր հարցը չի կարող լուծել, թող Աննային 4500 դոլարանոց պայուսակ չառնի. Վարդաշենի հանրակացարանի բնակիչներ

Չնայած բազում խոստումներին ու բնակիչներին տված հույսերին՝ Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 և 68/ա շենքերի բնակիչների կյանքում ոչինչ չի փոխվել՝ համենայն դեպս դեպի լավը։

Oragir.News-հետ զրույցում բնակիչները խոսքով՝ շենքում ահուդողով են ապրում։ Կոյուղին վնասված է, լցվում է շենքերի միջանցքները, շենքում գարշահոտություն է, պատերը՝ ճաքած ու բորբոսնած։

«Գետինը բետոն ա մի քանի ամիս առաջ ճաշասենյակի գետնի տակից ջուր էր դուրս տալիս։

Ահավոր ծանր վիճակ ա, տառականները մի կողմից, մողեսները մի կողմից, էս վերջերս արդեն կարիճներ են հայտնվել։ Վախենում ենք քնենք, շորը հանում ենք, շորի գրպանում կարիճ ա։

Դիմում ենք կառավարություն, ասում են`գումար չկա, ի՞նչ էղավ էդ գումարները։ Եթե ամեն ինչի գումար կա, մեր համար չկա։ Եթե չի կարում մեր խնդիրը լուծի, թող Աննան 4500 դոլարանոց պայուսակ չառնի»,-ասաց բնակիչներից մեկը։

Նրանց խոսքով՝ երկրաշարժի դեպքում հետևանքներն իրենք ավելի շատ են զգում, իսկ սանհանգույցից օգտվելու համար հերթ են կանգնում։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը