copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:57 09-05-2025

Օկուպացված Շուշին իսլամացվում է

«Իսլամացվում է Շուշին․ Շուշիի բարձրադիր կետում 2021 թվականի մայիսին կատարվել է մզկիթի հիմնարկեք, այն նույն վայրում, ուր անմիջապես պատերազմից հետո ոչնչացվել էր Հայոց ցեղասպանությանը, Արցախյան Ազատամարտին և Հայրենական պատերազմին նվիրված Շուշիի հուշահամալիրը»,- նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ։

Միությունը մայիսի 9-ի առիթով հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Անկախության տարիներին Շուշիի ազատագրման տոնական միջոցառումներից էր մայիսի 9-ի առավոտյան կազմակերպվող քայլերթը, որը նվիրված էր նաև Հայրենական Մեծ պատերազմին։ Այն մեկնարկում էր Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակից և շարժվում դեպի Եղբայրական գերեզմանոց, այնուհետև դեպի Շուշիի՝ լեգենդար Տանկ-հուշարձան և ապա դեպի սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշակոթող։ 2020 թվականի պատերազմից 5 տարի անց Ադրբեջանի կողմից հետևողականորեն ոչնչացված է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթական երթի ողջ ճանապարհային ուղին։

Երթի սկիզբը համարվող Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակը Իլհամ Ալիևի կողմից 2024 թվականի մարտ ամսին վերանվանվեց «Խանքենդիի Հաղթանակի» հրապարակ՝ վնասելով սերունդների մշակութային իրավունքները։ Բացի դա, պատերազմից անմիջապես հետո վանդալիզմի ենթարկվեց և ոչնչացվեց Հայաստանի և Արցախի ազգային հերոս՝ Վազգեն Սարգսյանի հուշարձանը, իսկ վերջերս պղծվեց և ավերվեց նաև Եղբայրական գերեզմանատունը։ Ոչնչացված է նաև Արցախի ազատագրական պայքարի խորհրդանիշ համարվող, Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրված Տանկ-հուշարձանը․ հենց այն առաջին մեքենան, որ ազատագրված բերդաքաղաք մտավ 1992 թ․ մայիսի 8-ին։ Բացի այդ իսլամացվում է Շուշին․
Շուշիի բարձրադիր կետում 2021 թվականի մայիսին կատարվել է մզկիթի հիմնարկեք, այն նույն վայրում, ուր անմիջապես պատերազմից հետո ոչնչացվել էր Հայոց ցեղասպանությանը, Արցախյան Ազատամարտին և Հայրենական պատերազմին նվիրված Շուշիի հուշահամալիրը։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը իր խոր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության հետևողական քաղաքականության նկատմամբ և խստորեն դատապարտում Շուշիի պատմական լանդշաֆտի հետևողական ոչնչացումը, հայկական հուշահամալիրների տարածքում մզկիթների կառուցումը, քաղաքի իսլամացումը, բռնի տեղահանված հայ բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները՝ այդ թվում կրթության, մշակութային ժառանգության հասանելիության և մարդկային արժանապատվության իրավունքների։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը

Ձեզ գուցե հետաքրքրի